Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայտնաբերվել է Իսրայելում Չինաստանի դեսպանի դին

Հայտնաբերվել է Իսրայելում Չինաստանի դեսպանի դին
17.05.2020 | 15:05

Կիրակի օրը Թել Ավիվի իր բնակարանում հայտնաբերվել է Իսրայելում Չինաստանի դեսպանի դին՝ հայտնում է Ռոյթերզը` վկայակոչելով Իսրայելի պաշտոնական աղբյուրները: Փետրվարից Իսրայելում դեսպան 57-ամյա Դու Ուեի մահվան պատճառը պաշտոնապես չի հաղորդվում: Ոստիկանության խոսնակը միայն հայտնել է, որ իրավապահները ուսումնասիրում են մահվան հանգամանքները:


Իսրայելի Channel 12 հեռուստաընկերությունը, վկայակոչելով առողջապահության ոլորտի պաշտոնյաներին, հաղորդել է, որ դեսպանի մահվան պատճառը բնական է եղել. Դու Ուեն մահացել է քնած ժամանակ:

Դիտվել է՝ 1377

Մեկնաբանություններ