Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կարոնավիրուսի հետազոտությունները կիրականացնեն միայն ԱՆ-ի կողմից հաստատված լաբորատորիաները

Կարոնավիրուսի հետազոտությունները կիրականացնեն միայն ԱՆ-ի կողմից հաստատված լաբորատորիաները
17.05.2020 | 15:06

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է ցուցում, որ կորոնավիրուսի հետազոտություններ կարող են իրականացվել միայն նախարարության հաստատած լաբորատորիաներում՝ բժշկական ցուցումով, անվճար հիմունքներով։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ներկայումս գրանցվում են դեպքեր, երբ լաբորատորիաների կողմից իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության վճարովի հետազոտություններ` ՊՇՌ կամ արագ թեստերի միջոցով: «Լաբորատորիաների կողմից կարող են գնվել և կիրառվել տարբեր զգայունություն և մասնահատկություն (սպեցիֆիկություն) ունեցող թեստ-հավաքածուներ՝ կասկածի տակ դնելով ստացված արդյունքների հավաստիությունը, բուժման ճիշտ մարտավարության ընտրությունը և արդյունավետությունը, անորոշություն առաջացնելով վարակի վերահսկմանն ուղղված հետագա միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցում:
Բացի այդ, վճարովի թեստավորման իրականացման թույլատրելիության դեպքում կարող են սկսել իրականացնել տարբեր լաբորատորիաներ` առանց կենսանվտանգության ապահովման գործընթացի գնահատման, կենսանվտանգության համակարգի առանցքային պահանջների պահպանման, լաբորատորիաներում վարակի հսկողության իրականացման, գործընթացների պատշաճ հոսքայնության ապահովման, հնարավոր է հետազոտվողների անձնական տվյալների անհարկի տարածում՝ տեղեկատվական անվտանգության պահանջների ոչ պատշաճ պահպանման դեպքում»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ