Ամերիկյան «Sorrento Therapeutics» բիոդեղագործական ընկերության գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որը, համաձայն նրանց հայտարարության, 100 տոկոսով հակազդում է կորոնավիրուսին՝ տեղեկացնում է «Fox News»-ը: Մասնագետները վերլուծել են միլիարդավոր հակամարմիններ, որոնցից հարյուրավորները կարող են ազդել կորոնավիրուսի վրա: Դրանից հետո գիտնականներն առանձնացրել են տասնյակ հակամարմիններ, հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանցից մեկը՝ STI-1499-ը, ընդունակ է մարդու բջիջները պաշտպանել վարակից, վիրուսն օրգանիզմից հանում է 4 օրում: