Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Օբաման ԱՄՆ իշխանություններին մեղադրել է անխոհեմ լինելու համար

Օբաման ԱՄՆ իշխանություններին մեղադրել է անխոհեմ լինելու համար
17.05.2020 | 15:10

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ղեկավարությանը մեղադրել է անխոհեմության համար՝ դպրոցների ավարտական դասարանի աշակերտների համար ելույթի ժամանակ: Ելույթը հեռարձակվել է Yahoo Finance-ի յութուբյան ալիքում:


Օբամայի խոսքով՝ համավարակը հերքեց պատկերացնումները, թե շատ ղեկավարներ գիտակցում են, թե ինչ են անում. «Նրանցից շատերը նույնիսկ չեն ձևացնում, որ պատասխանատու են տեղի ունեցողի համար»,- հավելել է նա: Նախկին նախագահը դատապարտել է ամերիկացի քաղաքական գործիչների այնպիսի սկզբունքները, ինչպիսին են այսրոպեական շահը, անտարբերությունը նրանց նկատմամբ, ովքեր դա չեն կիսում: «Եթե աշխարհն ավելի լավն է դառնալու, դա ձեզանից է կախված լինելու»,- ասել է Օբաման:

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ