Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի ամենահաջող օրինակներից է

Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի ամենահաջող օրինակներից է
17.05.2020 | 22:27

The Washington Post-ը Վրաստանը ներկայացրել է որպես կորոնավիրուսի դեմ պայքարի ամենահաջող օրինակներից մեկը: Հոդվածում նշվում է, որ համաշխարհային համավարակը ցույց է տվել, որ փոքր երկրներն ավելի լավ են գլուխ հանում նման խնդիրներից, մինչդեռ այնպիսի խոշոր երկրներում, ինչպիսին են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Չինաստանը, համավարակը հատկապես լուրջ հետևանքների է հանգեցրել: Միևնույն ժամանակ որոշ ոչ մեծ երկրներ նոր ճանաչում են ստացել, քանի որ աշխարհն այժմ հետևում է նրանց հաջողությանը:


Մինչ հարևան Ռուսաստանում մոլեգնում է կորոնավիրուսը, Վրաստանը հանգստության կղզի է դարձել: 3.75 մլն բնակչությամբ երկրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերը 700-ից քիչ են, մահացել է 12 մարդ, ինչը բարձր գնահատակի է արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Երկրի կառավարության կողմից ճիշտ ժամանակին ընդունված միջոցառումները, ինչպիսին են հունվարի վերջից սահմանված պարտադիր ջերմաչափումն օդանավակայաններում և միջազգային չվերթների սահմանափակումը, օգնել են կանգնեցնել վիրուսի տարածումը:
«Քովիդ-19»-ի դեմ պայքարի հաջող օրինակների շարքում պարբերականն ընդգրկել է նաև Վիետնամը, Կոստա Ռիկան, Լիբանանը և Նոր Զելանդիան:

Դիտվել է՝ 1481

Մեկնաբանություններ