Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Աննա Կոստանյան. Պահանջում եմ օր առաջ հեռացնել Հանրային խորհրդի նախագահին

Աննա Կոստանյան. Պահանջում եմ օր առաջ հեռացնել Հանրային խորհրդի նախագահին
17.05.2020 | 22:28

Հանրային խորհրդի նախագահը պաշտոնը զբաղեցնելուց ի վեր առավելապես չի դադարեցրել սոցիալական հարթակներում թիրախավորել կոնկրետ անձանց և նրանց գործունեությունը, այն պարագայում, որ իր` Հանրային խորհրդի նախագահի պաշտոնի զբաղեցմամբ պայմանավորված, առնվազն պետք է զերծ մնար ոչ կոռեկտ հրապարակային խոսքերից՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ անդրադառնալով ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի մասին ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանի գրառմանը: Կոստանյանը, մեջբերելով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ Հանրային խորհրդի ղեկավարի գրառման ուսումնասիրությունը վկայում է, որ դա արվել է կնոջը վիրավորելով՝ նրա սեռի թիրախավորմամբ, գրել է. «Այո, վերահաստատում եմ հանրային գործունեությամբ զբաղվող ցանկացած անձ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ վիրավորական և ատելության հիմք ծառայող հրապարակային խոսքեր հնչեցնի` հատկապես անձի սեռային յուրահատկությունները թիրախավորելով։


Փաստում եմ նաև, որ Հանրային խորհրդի նախագահը պաշտոնը զբաղեցնելուց ի վեր առավելապես չի դադարեցրել սոցիալական հարթակներում թիրախավորել կոնկրետ անձանց և նրանց գործունեությունը, այն պարագայում, որ իր` Հանրային խորհրդի նախագահի պաշտոնի զբաղեցմամբ պայմանավորված, առնվազն պետք է զերծ մնար ոչ կոռեկտ հրապարակային խոսքերից։


Հաշվի առնելով, որ հանրային դեպք լինելը նաև ենթադրում է հասարակության մեջ էտալոնային վարքագծի և խոսքի դրսևորման պարտավորություն` կարծում եմ, որ այս և այլ դեպքերում հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք պետք է իրավական պատասխանատվության ենթարկվեն` համամարդկային, համընդհանուր էթիկական կանոնների, համերաշխության մթնոլորտի և փոխադարձ հարգանքի խախտման պարագայում, այլապես այսօրինակ վարքագիծը մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող է ունենալ հասարակության ամենալայն շերտերում` ոչ ցանկալի օրինակ ծառայելով։ Ուստի կանխելու համար նման անթույլատրելի վարքագծի նեգատիվ ազդեցությունը` պահանջում եմ օր առաջ հեռացնել Հանրային խորհրդի նախագահին յուր ստանձնած, սակայն օրենքով նախատեսված պարտավորությունները չկատարելու և հանրության կոնկրետ անձանց պարբերաբար թիրախավորելու և նսեմացնելու համար»։

Դիտվել է՝ 1478

Մեկնաբանություններ