Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էստոնիան դադարեցնում է արտակարգ իրավիճակի ռեժիմը

Էստոնիան դադարեցնում է արտակարգ իրավիճակի ռեժիմը
17.05.2020 | 22:31

Էստոնիայի ղեկավարությունը որոշել է մայիսի 17-ից վերացնել արտակարգ դրությունը, որը տևել է երկու ամիս՝ ասել է վարչապետ Յուրի Ռատասը:

«Վիրուսը չի վերացել ոչ Էստոնիայից և ոչ էլ աշխարհից: Արտակարգ դրության ավարտը նշանակում է, որ մենք պետք է կառուցենք նոր իրականություն»,- ասել է Ռատասը քաղաքացիներին ուղերձում: Նա շեշտել է, որ արտակարգ իրավիճակի ռեժիմի դադարեցումը չի նշանակում վիրուսի տարածման պատճառով սահմանված բոլոր արգելքների վերացում, ուժի մեջ են մնում հանրային միջոցառումների սահմանափակումները, ռեստորանների, բարերի և խաղատների շահագործումը, երկրպագուների ներկայությամբ սպորտային մրցումները:


Էստոնիայի սահմանները նույնպես փակ կլինեն բոլոր երկրների քաղաքացիների համար, բացառությամբ Լիտվայի, Լատվիայի և Ֆինլանդիայի:
Երկրում արտակարգ դրությունը մտցվել է մարտի 13-ին: Վերջին տվյալների համաձայն՝ Էստոնիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1770 դեպք, մահացել է 63 մարդ:

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ