Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսից մահացության վերջնական գնահատման պայմանը

ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսից մահացության վերջնական գնահատման պայմանը
17.05.2020 | 22:32

Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցչությունում նշել են, որ մահացության մակարդակը գնահատելը շատ հիվանդությունների համար բարդ խնդիր է, և կորոնավիրուսը բացառություն չէ՝ հայտնում է Գրիգորի Բերեզկինին պատկանող ՌուսԲիզնեսկոնսալտինգը:


Նշվում է, որ կորոնավիրուսից մահացության վերջնական գնահատման համար ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ: «Ընդհանուր առմամբ, մահացության մակարդակի գնահատումը շատ հիվանդությունների համար լուրջ խնդիր է: Օրինակ, ԱՀԿ-ն գլոբալ հաշվետվությունների համար մոդելավորում է օգտագործում` գրիպին վերագրվող լրացուցիչ մահվան դեպքերը գնահատելու համար», – պարզաբանել են կազմակերպությունում: Նրանք հավելել են, որ դա պայմանավորված է նրանով, որ գրիպից ոչ բոլոր մահացածներն են կորոնավիրուսի թեստ անցել:

Դիտվել է՝ 1772

Մեկնաբանություններ