Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ֆրանսիական ինքնաթիռը թռիչքի տևողության ռեկորդ է սահմանել

Ֆրանսիական ինքնաթիռը թռիչքի տևողության ռեկորդ է սահմանել
17.05.2020 | 22:32

French bee ավիաընկերության ինքնաթիռը թռիչքի տևողության ռեկորդ է սահմանել:
Airbus A350-900-ը ամենաերկար չդադարող ներքին չվերթն է կատարել՝ 16 129 կմ՝ թռչելով Թաիթիից Փարիզ: French bee ավիաընկերության ինքնաթիռը ամենաերկար թռիչքն է կատարել քաղաքացիական ավիացիայում՝ անցնելով 16 129 կիլոմետր՝ Թաիթի կղզուց դեպի Փարիզ՝ հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունն իր Twitter-ում: «Համաշխարհային ռեկորդ է գրանցվել: French bee-ն հպարտորեն հայտարարում է, որ իր Airbus A350-900-ը կատարել է ամենաերկար չդադարող ներքին չվերթը՝ Թաիթիից Փարիզի օդանավակայան 16 129 կմ հեռավորությունն անցնելով 16 ժամ 49 րոպեում», – ասվում է հաղորդագրության մեջ:
BFMTV- ն նշում է, որ ինքնաթիռը սկզբում մայիսի 12-ին Ֆրանսիայից թռել է դեպի ֆրանսիական Պոլինեզիա: Մեկնելու պահին օդանավում 20 տոննա բժշկական պարագաներ են եղել, որոնք նախատեսված էին Խաղաղ օվկիանոսում Ֆրանսիայի արտերկրյա համայնքի համար: Ուրբաթ օրը, Թաիթիի Ֆաա միջազգային օդանավակայանից թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Փարիզում:

Դիտվել է՝ 1118

Մեկնաբանություններ