Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Եվրատեսիլ-2021-ը տեղի կունենա Ռոտերդամում

Եվրատեսիլ-2021-ը տեղի կունենա Ռոտերդամում
17.05.2020 | 22:33

«Եվրատեսիլ» ամենամյա երգի մրցույթը 2021-ին կանցկացվի Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում՝ հայտարարվել է Europe Shine a Light համերգի ուղիղ հեռարձակման ժամանակ, որը տեղի է ունեցել «Եվրատեսիլ» -ի փոխարեն՝ 2020 թ-ին: «Եվրոպական հեռարձակողների միությունը և Նիդերլանդներում մրցույթի կազմակերպիչները ուրախ են տեղեկացնել, որ իրենք որոշել են 2021-ին Եվրատեսիլը հյուրընկալել Ռոտերդամում», – ասել են մրցույթի կազմակերպիչները:


«Եվրատեսիլ 2020» միջազգային երգի մրցույթը նախատեսվում էր անցկացնել Ռոտերդամի «Ահոյ» համերգասրահում մայիսի 12-16-ը, սակայն մարտի 18-ին Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարությունը կորոնավիրուսային համավարակի պատճառով որոշում կայացրեց հրաժարվել միջոցառումն ավանդական ձեւաչափով անցկացնելուց:

Դիտվել է՝ 1261

Մեկնաբանություններ