Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Աշխարհում կորոնավիրուսից բուժվածների թիվը՝ 1735000

Աշխարհում կորոնավիրուսից բուժվածների թիվը՝ 1735000
18.05.2020 | 14:15

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն անցել է 4 715000-ը, մահացել է 315 000 մարդ, բուժվել՝ 1 735 000-ը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները: ԱՄՆ-ը վարակի նոր դեպքերի և մահացության թվով շարունակում է մնալ առաջինը, լուրջ աճ է նկատվում Բրազիլիայում և Հնդկաստանում: Եվրոպան փորձում է վերադառնալ բնականոն կյանքի: Իտալիան հայտարարել է, որ հունիսի 3-ից բացելու է սահմանները ԵՄ երկրների համար:


Ֆրանսիայում կարանտինային միջոցառումների թուլացումից հետո առաջին շաբաթում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի տարածման 25 նոր աղբյուր՝ հայտարարել է առողջապահության նախարար Օլիվիե Վերանը: Le Figaro-ն, վկայակոչելով Ելիսեյան պալատում իր աղբյուրները, գրում է, որ նախագահ Էմանուել Մակրոնի շրջապատում վախենում են կորոնավիրուսի երկրորդ ալիքից: Եթե համաճարակաբանական իրավիճակը վատանա, կարող են նորից խիստ կարանտին հայտարարել: Ըստ պատգամավորների՝ Ֆրանսիայում ամեն օր հայտնաբերված COVID-19 նոր դեպքերի թիվը պետք է ավելանա առնվազն երկու անգամ:


Բելգիայում Սեն Պիեռ հիվանդանոցի բժիշկները իրենց այցելած վարչապետ Սոֆի Վիլմեսի ավտոշարասյանը մեջքով են կանգնել՝ ի նշան առողջապահական ոլորտում պետության քաղաքականության դեմ բողոքի: Չեչեն բժիշկները, որ բողոքել էին անձնական պաշտպանիչ միջոցների բացակայությունից, հեռուստատեսությամբ ներողություն են խնդրել: Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը պահանջում է նրանց ազատել աշխատանքից:
Դաղստանի առողջապահության նախարարի խոսքով՝ «հիվանդանոցից դուրս» թոքաբորբից մահացել է 650 մարդ, այդ թվում `40 բժիշկ, և միայն 27 մարդ է մահացել COVID-19-ից:

Դիտվել է՝ 577

Մեկնաբանություններ