Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 351-ով՝ հասնելով 4 823-ի, արձանագրվել է հիվանդությունից մահվան 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 94-ով և հասել 2 019-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 41850 է: Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտը եղել է 84 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: «Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով», - ասված է հաղորդագրությունում: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 61-ի, կորոնավիրուսով վարակված ևս 25 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Բուժվում է 2718 մարդ: