Մարնեուլի քաղաքում վերացվել են երկու ամիս առաջ սահմանված կարանտինային միջոցառումները: Վրաստանի կառավարությունը որոշումը պատճառաբանել է Մարնեուլիում համաճարակաբանական իրավիճակի զգալի բարելավմամբ:
Քաղաքային իշխանությունները կոչ են արել առավելապես ադրբեջանցիներով բնակեցված Մարնեուլիի բնակիչներին զգուշավորություն ցուցաբերել` կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքից խուսափելու համար: «Մենք պետք է հաշվի առնենք [համաճարակաբանների] բոլոր խորհուրդները, որպեսզի կարանտինի չեղարկումը ժամանակավոր չլինի», - հայտարարել է Մարնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին: Մարնեուլիին հարող ևս երկու շրջաններում` Բոլնիսում և Թեթրիցղարոյում, կարանտինային միջոցառումներն առայժմ շարունակում են ուժի մեջ մնալ: