Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Միջազգային շուկայում աշխուժացման նշույլներ կան

Միջազգային շուկայում աշխուժացման նշույլներ կան
18.05.2020 | 14:22

Լոնդոնի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսներից մեկը` FTSE 100-ը, այսօր սակարկությունների մեկնարկից հաշվված րոպեներ անց 2 տոկոսի աճ է արձանագրել: FTSE 250-ը աճել է 1.8 տոկոսով:

«Աճի գլխավոր պատճառը եվրոպական մի շարք պետությունների կողմից կարանտինային սահմանափակումների թուլացմանն ու տնտեսության վերագործարկման քայլերն են», - գրում է Reuters-ը՝ նշելով, որ միջազգային շուկաներում նկատվող աճի գլխավոր պատճառը նավթի պահանջարկի աճն է: Դրա արդյունքում British Petroleum և Royal Dutch Shell նավթային ընկերությունների բաժնետոմսերի գինը աճել է 3.7 և 3.6 տոկոսով:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ