Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մայր Աթոռը բժշկական պաշտպանիչ արտահագուստներ է նվիրել առողջապահական համակարգին

Մայր Աթոռը բժշկական պաշտպանիչ արտահագուստներ է նվիրել առողջապահական համակարգին
18.05.2020 | 14:22

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Առողջապահության նախարարության մարդասիրական օգնության կենտրոնին փոխանցվեց 2000 բժշկական պաշտպանիչ արտահագուստ, որոնց արժեքը կազմում է 16 միլիոն դրամ: Այս օրերին դրանք անհրաժեշտություն են համավարակի դեմ առաջին գծում պայքարող բուժաշխատողներին` անվտանգ և արդյունավետ աշխատանքի համար:


Համավարակի ժամանակ կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման նպատակով Մայր Աթոռի կողմից առողջապահության նախարարությանը նախորդիվ փոխանցվել են ընդհանուր առմամբ 30 միլիոն դրամ արժողությամբ բժշկական սարքավորումներ և պարագաներ: Առողջապահության ոլորտի հետ համագործակցության ծրագրերն իրականանում են Մայր Աթոռի հովանու ներքո գտնվող «Իզմիլրյան» բժշկական կենտրոնի միջոցով:

Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ