Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասված է.
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) ՀՀ վարչապետի 2018-ի հուլիսի 11-ի «Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 935-Ա որոշումը.
2) ՀՀ վարչապետի 2019-ի մայիսի 3-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու և ՀՀ վարչապետի 2011-ի օգոստոսի 20-ի N 788-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 484-Ա որոշումը»: