Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Դավիթ Խաժակյան. Քաղաքապետարանի մրցույթների հաղթող ճանաչված 2 կազմակերպություն կեղծել է բանկային երաշխիքի փաստաթուղթը

Դավիթ Խաժակյան. Քաղաքապետարանի մրցույթների հաղթող ճանաչված 2 կազմակերպություն կեղծել է բանկային երաշխիքի փաստաթուղթը
18.05.2020 | 14:30

Երկու կազմակերպություն մասնակցել են քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին՝ կեղծելով բանկային երաշխիքների թերթիկները, ֆեյսբուքյան եթերում հայտարարեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Հունվարին «Էտալոն» ՓԲՏ-ն դիմում է երկրով մեկ շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնելու մրցույթներին և հիմնականում հաղթում։ Նույն ընկերությունը փետրվարին էլ ասֆալտապատման աշխատանքների հսկողության մրցույթներին է մասնակցում և, միակ մասնակիցը լինելով, ստանում 35 մլն դրամ արժողությամբ պայմանագիրը», - ասաց Խաժակյանը։ Նա ընդգծեց, որ օրեր առաջ քաղաքապետարանը խզել է ՓԲԸ հետ պայմանագիրը, քանի որ պարզվել է մրցույթին մասնակցելու համար ներկայացված բանկային երաշխիքի վերաբերյալ փաստաթութղը կեղծ է եղել։ Միևնույն ժամանակ Խաժակյանն ընդգծեց, որ ընկերության հետ պայմանագիր խզելու տեղեկություն չի հրապարակվել։ Ըստ Խաժակյանի՝ ևս մեկ կազմակերպություն՝ «Ռաշըն վոյաժը», կեղծ բանկային երաշխիք է ներկայացրել, մարտին մասնակցել բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթներին ու հաղթել։ Խաժակյանն ընդգծեց, որ կազմակերպությունը ստեղծվել է հետհեղափոխական շրջանում․


«Այս կազմակերպությունը ևս կշահեր 600 մլն դրամ և ավելի արժողության մրցույթը, եթե չպարզվեր, որ ներկայացրել է բանկային կեղծ երաշխիք», - հավելեց նա։
Ըստ Խաժակյանի պետռեգիստրի տվյալների համաձայն՝ վերջին կազմակերպության սեփականատերը Վահագն Ղալումյանն է։ Խաժակյանն ընդգծեց, որ թեև չի կարող հստակ ասել կազմակերպության սեփականտիրոջ ու վարչապետի քավորի ու վերջինիս եղբոր միջև ազգակցական կապը, մինչդեռ իրենք անձամբ նշում են, որ հորեղբոր տղաներ են։ «Երկու շաբաթ արդեն անցել է, ինչ բանկը քաղաքապտարանին տեղեկացրել է, որ նման երաշխիք չի թողարկել ու Ղալումյանի ներկայացրած փաստաթուղթը կեղծ է։ Այս ամենն ինչո՞ւ եմ ես հրապարակում, այլ ոչ թե իրավապահները, կդժվարանամ ասել։ Կդժվարանամ ասել նաև, թե փոխկապակցված են արդյոք բանկային երաշխիք կեղծած երկու կազմակերպությունները։ Թող իրավապահները քննեն, պարզեն», - ասաց նա։


Խաժակյանը նաև հարցադրում արեց առ այն, թե կարո՞ղ էին տվյալ բիզնեսմենները նման գործողություններ իրականացնել՝ առանց քաղաքական երաշխիքների:

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ