Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի ընդունված մեթոդը վնասակար և ոչ արդյունավետ է համարել

ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի ընդունված մեթոդը վնասակար և ոչ արդյունավետ է համարել
18.05.2020 | 14:34

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում հայտարարել են, որ ախտահանիչ միջոցների փոշեցրումը փակ տարածքներում կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ չէ։ Նման տարածքներում ախտահանումը պետք է կատարվի ախտահանիչ հատուկ միջոցներով ներծծված լաթի միջոցով։


«Ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում փոշեցրել ախտահանիչ նյութերը մարդկանց վրա, օրինակ՝ միջանցքներում, աշխատասենյակներում և այլ տարածքներում», հաղորդում է ԱՀԿ-ն։ COVID-19-ից պաշտպանելու համար հատուկ միջոցների փոշեցրումը կարող է վնասել մարդու աչքերը, շնչառական օրգաններն ու մաշկը։

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ