Կաթոլիկ աշխարհի գլխավոր տաճարը՝ Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը, բացվել է հավատացյալների և ուխտավորների համար: Մարտի 10-ից տաճարը այցելուների համար փակ էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Կարանտինի շրջանում այնտեղ անցկացվել են միայն զատկի պատարագներ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գլխավորությամբ և մի քանի մարդու մասնակցությամբ: Այնտեղ ամեն օր աղոթել է Վատիկանից միանձնուհիների ոչ մեծ խումբ: Երկուշաբթի առավոտյան Ֆրանցիսկոսն աղոթել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի գերեզմանի մոտ, որը սրբադասվել էր 2014-ին՝ 100-ամյա տարեդարձի առիթով:
Տաճար մուտքը կարգավորվելու է Վատիկանի ժանդարմերիայի աշխատակիցների և Մալթայի օրդենի կամավորների կողմից: Բոլոր այցելուներին հանձնարարվել է օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ: