Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանի գործատուների միությունը անհանգստություն է հայտնել Ucom ընկերության և ղեկավարության շուրջ կատարվող իրադարձությունների մասով

Հայաստանի գործատուների միությունը անհանգստություն է հայտնել Ucom ընկերության և ղեկավարության շուրջ կատարվող իրադարձությունների մասով
18.05.2020 | 19:49

Հայաստանի գործատուների հանրապետական միությանը, որը գործում է 2007 -ից և ներկայացնում է Հայաստանի խոշոր ընկերությունների 20 տոկոսից ավելին, իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի պետական ու իրավապահ մարմինների գործողության արդյունքում տնտեսության համար առաջացող ռիսկերի մասին. «ՀԳՀՄ-ն մնալով հավատարիմ իր առաքելությանը՝ «Խթանել բիզնես միջավայրի շարունակական բարելավումը, պաշտպանել բիզնես համայնքի և գործատուների շահերը՝ ուղղորդելու դեպի տնտեսական աճ և բարեկեցություն», իր անհանգստությունն է հայտնում հակակոռուպցիոն գործառույթների շրջանակում ՀՀ Սահմանադրության պահանջների կատարումից որոշակիորեն շեղվելու ռիսկերի վերաբերյալ: Այն է՝ ՀՀ պետական իշխանությունը իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի հիման վրա, որի ապահովումը մշտապես պետք է ուղեկցվի ցանկացած գործողությամբ»: Հայտարարության մեջ նշված է, որ ՀՀ տնտեսությունը դեռևս օժտված չէ մեծ թվով հաջողված ձեռնարկատիրության օրինակներով և կարևոր է ձեռնարկությունների հիմնադիր անձերի պատմությունը չնույնականացնել ձեռնարկության համբավի և գործունեության հետ՝ լայն թվով շահառուների չվնասելու համար։
«Ucom ընկերությունն ունի լայն ճանաչում և հայտնի է որպես բարձր արդյունավետության կազմակերպություն և այդ առումով պետք է հոգ տարվի, որպեսզի նրա ամենօրյա ձեռնարկատիրական գործունեությունը և վարկանիշը չվնասվեն»,- ասված է հայտարությունում:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ