Չինաստանի նախագահ Սի Ձինպինն ասել է, որ Չինաստանը ժամանակին և առանց հապաղելու ԱՀԿ-ին տեղեկացրել է կորոնավիրուսային վարակի բռնկման մասին: Մայիսի 18-ին Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բացման ժամանակ նա ասել է, որ Չինաստանը միշտ հավատարիմ է բաց, թափանցիկ և պատասխանատու լինելու սկզբունքներին: ԱՀԿ-ն և այլ երկրներ ժամանակին տեղեկատվություն են ստացել համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ, ժամանակին հրապարակվել է վիրուսի գեների հերթականությունը, ընդգծել է Ցզինպինը: