Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱԱԾ-ն՝ ենթադրյալ մաքսանենգ ծխախոտի խմբաքանակի մասին

ԱԱԾ-ն՝ ենթադրյալ մաքսանենգ ծխախոտի խմբաքանակի մասին
18.05.2020 | 19:54

Մոտ մեկ ամիս առաջ՝ ապրիլի 28-ին ռուսական «Նովիե իզվեստիա» լրատվականում հոդված էր հրապարակվել, որ ՌԴ անվտանգության ծառայությունը և մաքսային ծառայությունը Կրասնոդարի օդանավակայանում բռնագանձել են մաքսանենգ 40 տոննա կամ 2 հազար 7 հարյուր տուփ (բեռի մոտավոր շուկայական արժեքը կազմում է ավելի քան 300 միլիոն ռուբլի) տարբեր ապրանքանիշների ծխախոտ՝ հայկական ակցիզով, իսկ ինքնաթիռի չվերթը Երևանից է եղել։


Ըստ կայքի՝ ինքնաթիռը Հայաստանից պետք է հասներ Աֆղանստան։
Հաշվի առնելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության փոխկապակցվածությունը (ձևակերպումը լրագրողինն է- հեղ.) ՌԴ անվտանգության ծառայությանը, ինչպես նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ պետություն լինելու հանգամանքը, «Ա1+»-ը ենթադրյալ մաքսանենգության վերաբերյալ հարցում էր ուղարկել ԱԱԾ։


«. այս դեպքի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ն որքանո՞վ է տեղեկացված,
. ի՞նչ տեղեկություններ եք կարող հրապարակել,
. արդյո՞ք պարզ է շրջանակը ենթադրյալ մաքսանենգների, արդյո՞ք ապօրինություններ կան, թե՞ ոչ,
. քրեական գործ հարուցվա՞ծ է, պաշտոնյաներ կա՞ն, որոնց անունները շրջանառվում են այս դեպքի հետ կապված, և եթե կան, ապա ովքե՞ր են», – սրանք էին մեր ուղարկած հարցերը։
ԱԱԾ Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Մ. Համբարձումյանը մեր ուղարկած հարցմանը պատասխանել է, որ նախնական ուսումնասիրությունների արդյունքներով՝ ծխախոտի տվյալ խմբաքանակը ՀՀ-ից արտահանվել է սահմանված կարգով։
«Մաքսային կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել», – նշված է ԱԱԾ պաշտոնյայի պատասխանի մեջ։

Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ