Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Նի­սանն ա­վարտ­վել էր, բայց գա­լու է նոր նի­սան

Նի­սանն ա­վարտ­վել էր, բայց գա­լու է նոր նի­սան
19.05.2020 | 01:43
Մա­րիա­մը ժպ­տում էր: Նա միշտ էր ժպ­տում, երբ չգի­տեր ինչ ա­սել: Հի­սու­սը հա­վա­քել է ա­շա­կերտ­նե­րին ու ի­րեն նո­րից չի կան­չել: Հե­տո ինչ: Հու­դան ան­գամ ե­կել է, իսկ ի­րեն չի կան­չել: Մա­րիա­մը ժպ­տում էր, ու նրա ժպի­տի մեջ այն­քան ան­զո­րու­թյուն կար, որ դեմ­քը ցա­վում էր: Իսկ ին­քը կգ­նա ու կա­սի՝ ես ե­կել եմ, ու դուք ա­ռանց ինձ ո­չինչ էլ չեք կա­րող ա­նել: Ես ե­կել եմ, որ ձեր սե­ղա­նին հա­ցից ու գի­նուց բա­ցի սեր դնեմ, որ դուք ի­րար նա­յե­լուց բա­ցի գո­նե եր­բեմն ինք­ներդ ձեզ նա­յեք: Ես հա­յե­լի եմ, որ դուք տես­նեք ձեզ: Որ դուք ձեր հի­շո­ղու­թյուն­նե­րի մեջ չխր­վեք-մնաք, որ վե­րա­դառ­նաք, ե­թե իս­կա­պես վե­րա­դար­ձել եք, այս կյան­քին ու այս պա­հին՝ այս­տեղ, հի­մա, երբ մենք միա­սին ենք: Հե­տո դուք նո­րից կգ­նաք ու չեք հան­դի­պի ի­րար, բայց դուք միշտ պի­տի զգաք, որ այս­տեղ, հի­մա մենք բո­լորս միա­սին ենք ե­ղել: Մենք: Միա­սին: Բո­լորս: Վեր­ջա­պես: Ինչ­պես այն ժա­մա­նակ, երբ ինձ նո­րից չէիք կան­չել: Իսկ ես նո­րից ձեզ հետ էի:
Ձի­թե­նյաց այ­գին ո­ղող­վել էր ե­րե­կո­յի լույ­սով: Արև չկար ու լու­սին չկար, աստ­վա­ծա­լույս էր այ­գում: Ձի­թե­նի­նե­րի պտուղ­նե­րը դեռ չէին հա­սու­նա­ցել, ա­շուն պի­տի գար դեռ, պտուղ­նե­րի մեջ արևն ու քա­մին հո­ղից միս ու ա­վյուն պի­տի ամ­բա­րեին: Ձի­թե­նի­նե­րը այն­քան ա­մուր էին հո­ղին կառ­չել՝ 2000 տա­րի ու ա­վե­լի՝ նրանք այս­տեղ էին ու աշ­խար­հում ա­մեն ինչ տե­սել էին, գի­տեին, հաս­կա­նում էին ու հի­շում: Ձի­թե­նի­նե­րը սպա­սում էին: Նրանք գի­տեին, որ հենց այս­տեղ, հենց հի­մա ոչ մե­կից կանչ­ված չլի­նե­լով՝ հա­վաք­վե­լու են նրանք, որ 2000 ու ա­վե­լի տա­րի ա­ռաջ այս­տեղ՝ ի­րենց կող­քին ու ի­րենց հետ եր­կար մի գի­շեր ապ­րե­ցին՝ ա­ռա­ջին ու վեր­ջին գի­շե­րը Ե­րու­սա­ղե­մում, որ տևեց մի քա­նի օր: Հի­սուսն ար­դեն ե­կել է: Մա­րիամն ա­ռա­վո­տից գի­նի ու ձուկ է բե­րել, կո­ղո­վի մեջ պա­հել է տա­ճա­րում՝ միայն ի­րեն հայտ­նի խոր­շում, որ ար­տա­քի­նից չի երևում, բայց հա­նում ես մի քար ու պա­հուստ է բաց­վում: Մա­րիամն իր պա­հուս­տում նաև հաց ու թուզ է պա­հել, նուռ, ար­մավ ու խա­ղող, որ գնել է շու­կա­յում: Խա­ղո՞ղ: Հա, Մա­րիա­մը ու­զում է՝ ե­րե­կոն հիշ­վի: Ձի­թե­նյաց այ­գում այն­քան մարդ կար, նրանք խո­սում էին տար­բեր լե­զու­նե­րով ու ա­րագ-ա­րագ լու­սան­կար­վում էին, չգի­տես ին­չու՝ պար­տա­դիր հպ­վում էին կլո­րակ քա­րին ու համ­բու­րում էին՝ հա­յացք­նե­րը եր­կինք հա­ռած: Նրանք պտտ­վում էին տա­ճա­րի շուրջ, ու­շա­դիր զն­նում ձի­թե­նի­նե­րը, ա­վե­լի հա­մար­ձակ­նե­րը եր­բեմն մի քա­նի ոստ էին պո­կում ու ան­մի­ջա­պես թաքց­նում գր­պան­նե­րում, բայց ոչ ոք չէր տես­նում ա­ռա­քյալ­նե­րին, որ ե­կել էին, այս­տեղ էին ու եր­կար-բա­րակ ող­ջա­գուր­վե­լուց հե­տո ի­րար պատ­մում էին ի­րենց կար­ծի­քով ա­մե­նա­կարևո­րը: Հի­սու­սը նա­յում էր նրանց ու չէր էլ փոր­ձում լսել՝ ինչ են խո­սում: Հի­սու­սին նրանք չէին տես­նում, բայց սպա­սում էին, ու ոչ մե­կը մոտ չէր գա­լիս Մա­րիա­մի բա­ցած եր­կար սե­ղա­նին, թեև սո­ված էին ու ծա­րավ, իսկ Հու­դա­յի ձեռ­քին հաց կար, ու նա ծա­մում էր հա­ցը, կուլ էր տա­լիս ու չէր էլ զգում, որ հա­ցը չի պա­կա­սում: Պետ­րո­սը նս­տել էր քա­րին ու ջղա­յին շփում էր ոտ­քը, նո­րից սայ­թա­քել էր, ու ոտ­քը ցա­վում էր: Թով­մա­սը աչ­քերն ար­ցուն­քո­տած՝ ձի­թե­նու ճյու­ղե­րից էր կառ­չել, ու­զում էր պտուղ պո­կել, բայց պտուղ­նե­րը այն­քան խակ էին ու այն­քան ա­մուր, որ Թով­մա­սը քարկ­տիկ կա­րող էր խա­ղալ, ե­թե հա­ջող­վեր պո­կել ծա­ռից: Թա­դեո­սը գնում-գա­լիս էր ու մեկ առ մեկ մո­տե­նում էր նոր ե­կո­ղին ու բո­լո­րին նույն բա­ռերն էր ա­սում՝ ի­մա­ցա՞ք, որ իմ հա­յե­րը նա­հա­տակ­նե­րին սր­բա­դա­սե­ցին, ի­մա­ցա՞ք: Բո­լորն էլ գի­տեին, բայց Թա­դեո­սը շա­րու­նա­կում էր պատ­մել ու պատ­մել՝ հաս­կա­ցա՞ք, թե իմ հա­յերն ինչ ա­րե­ցին: Միայն Հու­դան նրան պա­տաս­խա­նեց՝ իսկ ի­րենք հաս­կա­ցա՞ն: Հով­հան­նե­սը ա­մե­նաու­րախն էր, ա­մե­նաու­րա­խը, որ ա­մեն ինչ գի­տեր, ա­մեն ինչ գրել էր ար­դեն, բայց ոչ բո­լորն էին նրա գրա­ծը հաս­կա­ցել: Հով­հան­նե­սը հույս ու­ներ, որ վեր­ջա­պես կսկ­սեն հաս­կա­նալ: Անդ­րեա­սը այն­քան լուրջ էր ու ծան­րակ­շիռ, որ տե­ղից չէր շարժ­վում, երբ եր­բեմն առ եր­բեմն նրան էին դիպ­չում ե­կե­ղե­ցի ե­կած ուխ­տա­վոր­ներն ու զբո­սաշր­ջիկ­նե­րը, որ նրան չէին տես­նում, բայց բնազ­դա­բար նրա կող­մը չէին գա­լիս: Բար­դու­ղի­մեո­սը Մա­րիա­մի հետ գնում-գա­լիս էր տա­ճար ու այն­տե­ղից կո­ղով­ներ էր բե­րում, եր­բեմն նա­յում էր եր­կինք ու Մա­րիա­մին ա­սում էր, որ լու­սինն այս գի­շեր այն­քան կլոր է լի­նե­լու, այն­քան կլոր, լիա­լու­սին է՝ ինչ­պես նի­սան ամ­սին է լի­նում միայն: Մա­րիա­մը ծի­ծա­ղում էր ու ա­սում՝ գնա, նս­տի, ոտ­քի տակ մի ըն­կի: Սի­մո­նը հե­տը մո­մեր էր բե­րել ու ա­սում էր՝ բե­րել եմ, որ գի­շե­րը վա­ռեմ՝ ի­րար տես­նենք: Մո­մե­րը թա­փան­ցիկ բա­ժակ­նե­րի մեջ էին, ու Սի­մո­նը բա­ցատ­րում էր, որ դա ա­պա­կի չէ, այլ ա­վե­լի թեթև ու ա­մուր նյութ է, շատ հար­մար է: Մատ­թեո­սը ու­զում էր հարց­նել՝ ե՞րբ է ՈՒ­սու­ցի­չը գա­լու, բայց գի­տեր, որ ոչ ոք իր հար­ցին չի պա­տաս­խա­նի: Մատ­թեո­սը ու­զում էր Հու­դա­յին հարց­նել՝ դու՞ ին­չու ես ե­կել, բայց գի­տեր, որ այդ հար­ցին էլ ոչ ոք չի պա­տաս­խա­նի: Մա­րիա­մը կզայ­րա­նա ու կա­սի՝ տեղդ նս­տի, քեզ ինչ: Հա­կո­բո­սը փայ­տե խա­չեր էր բե­րել հե­տը, նա ժա­մա­նակ առ ժա­մա­նակ հայ­տն­վում էր ե­կե­ղե­ցու դռա­նը ու խա­չե­րը բա­ժա­նում էր խա­չակ­նք­ե­լով մուտք գոր­ծող­նե­րին, ձեռ­քը դնում էր նրանց գլ­խին ու օրհ­նան­քի մի քա­նի բառ էր ա­սում, հե­տո նո­րից ան­հե­տա­նում էր, ու ոչ ոք չէր հարց­նում՝ որ­տե­ղի՞ց ե­կավ ու ու՞ր գնաց խա­չեր բա­ժա­նող մար­դը: Մի ե­րե­խա սայ­թա­քեց ծա­ռի տակ ու ըն­կավ, Ֆի­լի­պո­սը նրան գր­կեց ու օդ բարձ­րաց­րեց այն­քան ա­րագ, որ նրան չտես­նող ծնող­նե­րին թվաց, թե ե­րե­խան ոչ թե վայր, այլ վեր ըն­կավ, պար­զա­պես՝ կանգ­նած տե­ղը թռավ ու մի քիչ կախ­վեց օ­դում: Նրանք ի­րենց տղա­յից ա­մեն ինչ սպա­սում էին ու բո­լո­րո­վին չզար­մա­ցան, իսկ երբ ե­րե­խան սկ­սեց պատ­մել, որ ին­քը ըն­կավ, բայց չըն­կավ, նրան ոչ ոք չհա­վա­տաց, ա­սա­ցին՝ մի հնա­րի: Հով­հան­նե­սը նույն­պես ծի­ծա­ղում էր՝ Ֆի­լի­պո­սի ու ե­րե­խա­յի վրա, ու նրանք թվում էին ե­րեք ե­րե­խա, որ միայն ի­րենց ի­մա­ցած խաղն են խա­ղում: Հա­կո­բո­սը Թա­դեո­սին ա­սում էր, որ հա­յե­րը սր­բա­դա­սու­մից հե­տո դար­ձել են ա­վե­լի զո­րեղ, բայց ի­րենց ու­ժը գոր­ծա­ծել չգի­տեն՝ հաս­կաց­նել է պետք: Հի­մա ի՞նչ՝ նրանք հա­վաք­վել են ու սպա­սում են ի՞նձ: Իսկ ե­թե ես չգամ, ե­թե ես հենց հի­մա հե­ռա­նամ, նրանք մնա­լու՞ են Ձի­թե­նյաց այ­գում: Թե՞ հե­ռա­նա­լու են՝ այդ­պես էլ չհա­վա­տա­լով, որ ես վե­րա­դար­ձել եմ: ՈՒ՝ ին­չու՞: Նրանք բո­լո­րը սպա­սում են իմ խոս­քին: Նրանք այդ­պես էլ ինք­նու­րույն խոս­քի չսո­վո­րե­ցին: Այդ­պես էլ պետք է լի­նի: Միշտ պետք է լի­նի մե­կը, որ ո­րո­շում ըն­դու­նի, իսկ մյուս­նե­րը կա­տա­րեն: Ի՞նչ կլի­նի, ե­թե բո­լո­րը դառ­նան ո­րո­շում ըն­դու­նող­ներ ու պար­տադ­րեն ի­րենց կամ­քը: Աստ­ված մեկն է: ՈՒ Աստ­ված բո­լո­րինն է: ՈՒ Աստ­ծո որ­դի­ներն են բո­լո­րը:
Հեռ­վում խե­լա­հեղ գե­ղե­ցիկ եր­կինքն էր, արևը փոր­ձում էր լու­սա­բացն ազ­դա­րա­րել, բայց սպա­սում էր, որ նրանց զրույցն ա­վարտ­վի, իսկ զրույ­ցը չէր ա­վարտ­վում, ու արևը սպա­սում էր։ Բեթ­ղե­հե­մի աստ­ղը ժպ­տում էր. միայն նա գի­տեր` ինչ­քան է գի­շե­րը տևե­լու ու նույն­պես սպա­սում էր։ Ձի­թե­նյաց այ­գում աստ­վա­ծա­լույս էր կա­թում ձի­թե­նի­նե­րից։ Պետ­րոսն զգաց, որ ոտ­քը չի ցա­վում։ Ֆի­լի­պո­սը հան­կարծ տե­սավ որ­դուն, որ այլևս գու­նատ ու տխուր չէր։ Թով­մա­սի ա­փի մեջ հա­սուն ձի­թապ­տուղ­ներ էին։ Նա նա­յում էր հյու­թեղ ու շո­ղա­ցող ձի­թապ­տուղ­նե­րին, որ ար­դեն ա­փի մեջ չէին տե­ղա­վոր­վում։ Թով­մա­սը ձեռ­քը պար­զեց Մա­րիա­մին, ու Մա­րիա­մը սկ­սեց ձի­թապ­տուղ­նե­րը նրա ա­փից վերց­նել ու բա­ժա­նել, Հու­դան ևս վերց­րեց: Նա այլևս սո­ված չէր ու նրա ձեռ­քի հա­ցը դար­ձել էր քար։ Հու­դան գցեց քա­րը։ Քարն ըն­կավ ոտ­քին, ու Հու­դան ճչաց` ինչ­քան ուժ ու­ներ։ Թա­դեո­սը նս­տել էր ձի­թե­նու տակ ու նա­յում էր եր­կն­քին` նա ո­րո­շել էր հաշ­վել` քա­նի՞ նա­հա­տա­կի են հա­յե­րը սր­բա­դա­սել, ու ա­նընդ­հատ կորց­նում էր հա­շի­վը։ Հով­հան­նեսն ա­սաց, որ ո­րո­շել է գրել։ Նրա վրա ծի­ծա­ղե­ցին։ Միայն Անդ­րեա­սը ա­սաց` դու չես կա­րող չգ­րել։ Դու պար­տա­վոր ես ա­նել` ինչ ա­նե­լու ես, հե­տո մտ­քում ա­վե­լաց­րեց. «Ես էլ»։ Սի­մո­նը վա­ռել էր հե­տը բե­րած բո­լոր մո­մե­րը, նրա­նից բա­ցի ոչ ոք չտե­սավ, որ մո­մե­րը դար­ձան ա­ղավ­նի­ներ ու թռան` ա­ռանց գո­նե մի փե­տուր թող­նե­լու։ Հով­հան­նե­սը մտ­քում նո­րից ու նո­րից ու­զում էր հի­շել` ինչ­պես ա­մեն ինչ սկս­վեց, բայց մտ­քե­րը մա­գա­ղաթ­նե­րի պես փշուր-փշուր էին լի­նում ու նրա աչ­քին երևում էր միայն Պոն­տա­ցի Պի­ղա­տո­սը` նռան գի­նու կոտր­ված շշով, ու Պոն­տա­ցի Պի­ղա­տոսն ա­սում էր` ես մե­ղա­վոր չեմ։ Հա­կո­բո­սը փոր­ձում էր մո­ռա­նալ Գող­գո­թան, մո­ռա­նալ արևի խա­վա­րու­մը ու երկ­րա­շար­ժը, տա­ճա­րի կիս­ված վա­րա­գույ­րը։ Նա ու­զում էր ա­մեն ինչ մո­ռա­նալ ու ա­մեն ինչ նո­րից սկ­սել, բայց վա­խե­նում էր, որ նո­րից սկս­վի` նույն ըն­թաց­քը կու­նե­նա։ Նրան միշտ թվա­ցել էր, որ ի­րենք սխալ­վե­ցին, բայց որ­տե՞ղ։ Մատ­թեո­սը վեր­ջա­պես հարց­րեց` ՈՒ­սու­ցի­չը ե՞րբ է գա­լու, ու Հու­դան նրան պա­տաս­խա­նեց` ար­դեն ե­կել է։ Հա­կո­բո­սի փայ­տե խա­չե­րը հան­կարծ պոկ­վե­ցին ձեռ­քից ու բո­լո­րի աչ­քի ա­ռաջ դար­ձան ձի­թե­նի­ներ, ոչ ոք չզար­մա­ցավ։ Բար­դու­ղի­մեո­սը Մա­րիա­մին ցույց տվեց արևը, որ եր­կն­քում լուս­նի հետ կողք կող­քի էր ու ա­սաց` նի­սանն ա­վարտ­վեց։ Մա­րիա­մը չհարց­րեց` ին­չո՞վ։ Մա­րիա­մը միակն էր տես­նում, որ անձրև է գա­լիս։ Խո­տից զա­տի­կը ցատ­կեց նրա ճկույ­թին, ու Մա­րիա­մը ժպ­տաց։ Մա­րիա­մը միշտ ժպ­տում էր, երբ չգի­տեր` ինչ ա­նել: Իսկ ո՞վ գի­տեր: Եվ ընդ­հան­րա­պես` այդ­քան կարևո՞ր է ինչ ա­նելն ի­մա­նա­լը, երբ կյանքն այս­քան կարճ , ու քո ցան­կու­թյուն­նե­րը մեկ մի­լիար­դե­րորդ մասն են տիե­զեր­քի ցան­կու­թյուն­նե­րի: Ապ­րիր:
Ձի­թե­նի­նե­րի ստ­վեր­նե­րը հյուս­վել էին ի­րար ու թվում էին պա­րիսպ, որ ա­մուր ու հու­սա­լի պաշտ­պա­նում են աշ­խար­հից: Պետ­րո­սը ո­րո­շեց այլևս եր­բեք Հռոմ չգ­նալ ու վե­րա­դառ­նալ Կա­փառ­նա­յում: Նրան թվում էր, որ իր տան տե­ղը կգտ­նի փակ աչ­քե­րով, գու­ցե նաև ուռ­կա­նը: Հա­կո­բո­սին թվում էր, որ ման­րիկ երկ­րա­շարժ է, բայց ոչ ոք ձայն չէր հա­նում, ու նա ևս լռում էր: Ի՞նչ երկ­րա­շարժ` բաց եր­կն­քի տակ: Այ­նուա­մե­նայ­նիվ, նա ստեպ-ստեպ նա­յում էր Մա­րիա­մին, որ հաս­կա­նա` նա՞ էլ ո­չինչ չի զգում: Մա­րիա­մի հա­յաց­քը հնա­րա­վոր չէր բռ­նել, նրա աչ­քե­րի մեջ Ե­րու­սա­ղե­մի եր­կինքն էր` ա­ռանց գո­նե մի կտոր ամ­պի: Թով­մա­սը սկ­սեց լաց լի­նել, ու նրա ար­ցունք­նե­րը այ­րում էին դեմ­քը, ձեռ­քե­րը, նույ­նիսկ գե­տի­նը, ո­րի վրա ընկ­նում էին: Նա չէր ու­զում լաց լի­նել, բո­լո­րո­վին չէր ու­զում, բայց ար­ցունք­նե­րը հո­սում էին ժա­մեր­գու­թյան եր­գե­ցո­ղու­թյան պես, ու Թով­մա­սը չէր կա­րող այդ ձայ­նը կտ­րել: Ֆի­լի­պո­սը ծի­ծա­ղում էր, նրա ծի­ծա­ղի մեջ այլևս ցավ չկար, ո­չինչ չկար: Բնա­կան ծի­ծաղ էր, որ նա ար­դեն մո­ռա­ցել էր` ինչ համ ու­նի: Հով­հան­նե­սը գր­պա­նից հա­նեց պար­սա­տի­կը ու քար էր ո­րո­նում, որ խփի ձի­թե­նու ճյու­ղին հայ­տն­ված ագ­ռա­վին: Հու­դան նրան քար տվեց ու ա­սաց` մի խփի: Դու չգի­տես` նա ո՞վ է ու ին­չու՞ է ե­կել: Հով­հան­նե­սը խփեց, բայց վրի­պեց: Ագ­ռա­վը թռավ ու նրա կռկ­ռո­ցը բար­կաց­րեց Բար­դու­ղի­մեո­սին: «Էս Կա­յիա­փան ի՞նչ գործ ու­նի այս­տեղ»` հարց­րեց Բար­դու­ղի­մեո­սը: Հու­դան պա­տաս­խա­նեց` ե­կել է` նե­րում ստա­նա­լու: Բար­դու­ղի­մեո­սը մտա­ծեց, բայց չա­սաց։ «Դու՞ էլ»: Թա­դեո­սը ծա­րավ էր ու ու­զում էր Մա­րիա­մի բե­րած խա­ղողն ու­տել, բայց խա­ղո­ղը սե­ղա­նին էր, իսկ ին­քը ձի­թե­նու տակ և չէր ու­զում տե­ղից շարժ­վել: Նրան թվում էր, որ շատ կարևոր ու ան­դառ­նա­լի պա­հի մեջ է ու ե­թե շարժ­վի, պա­հը կա­վարտ­վի, իսկ ծա­րա­վը կա­րե­լի էր զս­պել: Անդ­րեա­սը ևս նույն զգա­ցո­ղու­թյունն ու­ներ, բայց նրան թվում էր, որ պա­հը կմեռ­նի, ե­թե ին­քը չշարժ­վի, նա սե­ղա­նից վերց­րեց խա­ղողն ու սկ­սեց բա­ժա­նել բո­լո­րին, որ նրանք էլ պահն զգան: Սի­մո­նը սպա­սում էր, որ Ու­սու­ցի­չը կգա, նա վս­տահ էր, որ չի կա­րող չգալ, ներ­քին ձայնն ա­սում էր` իսկ գնա­ցե՞լ է, որ գա: Բայց Սի­մո­նը ու­զում էր լսել ոչ թե իր ներ­քին ձայ­նը, այլ, ՈՒ­սուց­չի ձայ­նը, ու նրա հա­մար մեկ էր, թե երբ: Հա­կո­բո­սը նա­յում էր հեռ­վում փռ­ված քա­ղա­քի լույ­սե­րին ու ու­զում էր քա­ղա­քը մաքր­վի, մաքր­վի ու դառ­նա այն­պի­սին, ինչ­պի­սին տե­սան ի­րենք, երբ Զատ­կի տո­նե­րի նա­խօ­րեին ե­կան` մտ­քում ա­ղո­թե­լով, որ ինչ­պես ե­կան, այն­պես էլ կհե­ռա­նան: Հով­հան­նե­սը հան­կարծ սար­սափ զգաց, որ կա­րող է դառ­նալ 31 տա­րե­կան, և նրա սար­սա­փի մեջ փշր­վող ա­պա­կու ու թափ­վող ա­վա­զի ձայն կար: Մատ­թեո­սի թևը ցա­վում էր, ա­վե­լի ճիշտ` դաս­տա­կը, ա­վե­լի ճիշտ` մատ­նե­րը: Նա ձախ ձեռ­քով շո­շա­փում էր ա­ջի մատ­ներն ու նրան թվում էր, որ ա­փի մեջ է ցա­վը ար­մա­տա­կա­լել: Ա­վե­լի ճիշտ` ու­սի: Ու­սից ներքև նա թևը չէր զգում և վս­տահ էր, որ միակ տար­բե­րա­կը գրելն է` որ բա­ռե­րը դուրս գան, ու բա­ռե­րի հետ հե­ռա­նա ցա­վը: Հա­կո­բո­սը Բար­դու­ղի­մեո­սի տված խա­ղո­ղի ող­կույ­զի մի հա­տիկ պո­կել էր ու հա­տի­կի մի­ջով նա­յում էր լուս­նա­լույ­սին: Նրան թվում էր, որ խա­ղո­ղի հա­տի­կի մեջ շարժ­վում է աշ­խար­հը և ու­զում էր իր գյու­տը պատ­մել, բայց վա­խե­նում էր, որ վրան կծի­ծա­ղեն: Մա­րիա­մը միայն մո­տե­ցավ ու հարց­րեց` նկա­տե՞լ ես, որ մի հա­տիկ խա­ղո­ղի մեջ մի աշ­խարհ կա: Հա­կո­բո­սը հաս­կա­ցավ, որ խա­ղող չի ու­տի: Եր­բեք: Հու­դան նա­յում էր նրանց ու փոր­ձում էր հաս­կա­նալ` բո­լորն ու­նեն ի­րենց ստ­վեր­նե­րը, որ շարժ­վում են նրանց հետ: Իսկ ի՞ն­քը: Ստ­վեր ու­նի՞ ին­քը: Հի­մա դա նրա հա­մար ա­մե­նա­կարևոր հարցն էր:
Ոս­կե դար­պաս­նե­րը բաց­վե­ցին: Անձրև էր գա­լիս: Ե­րու­սա­ղե­մի վրա: Պոն­տա­ցի Պի­ղա­տո­սի պա­լա­տի պահ­պան­ված սե­նյա­կի հա­տա­կը ճա­քեց ու ճեղ­քից սկ­սեց գի­նի հո­սել: Նռան տտիպ ու հա­զա­րա­մյակ­նե­րի գի­նի: Բեթ­ղե­հե­մի աստ­ղը պոկ­վեց տե­ղից ու սլա­ցիկ ի­ջավ Պոն­տա­ցի Պի­ղա­տո­սի պա­լա­տից մնա­ցած սե­նյա­կի վրա: Հա­րու­թյան տա­ճա­րի Կու­վուկ­լա­յում լույս հոր­դաց ու գի­շեր­վա մեջ վառ­վե­ցին տա­ճա­րի բո­լոր կան­թեղ­նե­րը և բո­լոր մո­մե­րը: Կա­փառ­նա­յու­մում ինչ-որ մե­կը քայ­լում էր Գա­լի­լեա­կան ծո­վի ջրե­րի վրա­յով: Թա­բոր լե­ռան վրա կա­ռուց­ված ե­կե­ղե­ցու զան­գե­րը ղո­ղան­ջե­ցին ու նրանց ձայ­նից քա­րեր սկ­սե­ցին գլոր­վել լեռն ի վար: Ե­կե­ղե­ցու դռ­նե­րը բաց­վե­ցին, ու Հի­սու­սը դուրս ե­կավ: Նրա կող­քին ոչ ոք չկար: Հոր­դա­նա­նի ջրե­րը կանգ ա­ռան: Հե­տո նո­րից սկ­սե­ցին հո­սել: Ջու­րը կա­թի պես փա­փուկ էր և լուս­նա­լույ­սի մեջ Հոր­դա­նա­նը վերևից թվում էր ժա­մա­նակ, որ չգի­տես որ­տե­ղից է գա­լիս ու ուր է գնում: Դու միայն մի պահ կա­րող ես գե­տը մտ­նել:
Նի­սանն ա­վարտ­վել էր, բայց գա­լու է նոր նի­սան: Այժմ և ընդ­միշտ: Եվ` հա­վի­տյանս հա­վի­տյան:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հատ­ված «Ego eimi» գր­քից
Դիտվել է՝ 45778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ