Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 218-ով՝ հասնելով 5041-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 145-ով և հասել 2164-ի: Հիվանդությունների վերահսկման և անխարգելման ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 43 041 է: Մահվան նոր դեպքի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ «պացիենտները եղել են 59 (տղամարդ), 74 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 64-ի, կորոնավիրուսով վարակված ևս 25 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2788 մարդ: