Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը տեսակոնֆերանս է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկայիս իրավիճակը, քայլերը, որոնք ձեռնարկվելու են առաջիկա ամիսներին` կորոնավիրուսի համաճարակից հետո, հայտարարում է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Կողմերը պայմանավորվել են հստակեցնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպման տեղն ու վայրը: Նշվում է, որ այն տեղի կունենա համանախագահների միջնորդությամբ` համաճարակի թուլացումից հետո: