Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում անձանց 10 000 դրամ տուգանելու նախագիծը։ Բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ, մինչդեռ պարտադիր է անձի մոտ դիմակի առկայությունը։ Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, այս դեպքում տուգանքի կենթարկվի ոչ թե դիմակ չկրող անձը, այլ՝ տնտեսվարող սուբյեկտը։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցումը ևս կկազմակերպվի այսօր, որից հետո նախագիծը կընդունվի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: