Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թրամփը նամակ է հղել ԱՀԿ ղեկավարին

Թրամփը նամակ է հղել ԱՀԿ ղեկավարին
19.05.2020 | 14:34

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսին: Նշվում է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը հետաքննել է ԱՀԿ-ի արձագանքը COVID-19 կորոնավիրուսային վարակի իրավիճակին:

«Այս ստուգումը հաստատեց շատ լուրջ մտահոգություններ, որոնք ես բարձրաձայնել եմ վերջին ամսվա ընթացքում», - ասվում է նամակում: Նաև՝ «բացահայտվել են ուրիշ մտահոգություններ, որոնց ԱՀԿ-ն պետք է արձագանքեր առավել տագնապալի»: «Որպես ԱՄՆ նախագահ, ես պետք է տեղեկացնեմ ձեզ, որ եթե ԱՀԿ-ն 30 օրում չերաշխավորի հիմնական բարելավումները, ես կանեմ ԱՄՆ-ի կողմից ԱՀԿ-ի ֆինանսավորման ժամանակավոր սառեցում», - ասվում է նամակում:

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ