Խորվաթիայի խորհրդարանը ինքալուծարման որոշում է կայացրել: Որոշման պատճառը խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Խորհրդարանի ինքնալուծարմանը կողմ է քվեարկել 80 պատգամավոր: Առաջարկը ներկայացրել է իշխող մեծամասնությունը: Ընտրությունները կայանալու են հունիսին կամ հուլիսին: