Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արարատ Միրզոյան. Կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի դիմակի գները կարգավորելու համար

Արարատ Միրզոյան. Կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի դիմակի գները կարգավորելու համար
19.05.2020 | 14:38

Անկեղծ ասած այս քննարկումը լսելիս մի անեկդոտ հիշեցի՝ ԱԺ արտահերթ նիստում, անդրադառնալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու հարցի քննարկմանը, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և պատմեց անեկդոտը․

«Մեկը երեկոյան վերադառնում է տուն և կնոջը գոհունակությամբ ասում է, որ վաճառողուհուն խաբել է`փողը տվել է և ապրանքը չի վերցրել: Հիմա եկեք հասկանանք այս պատմության մեջ ով ում է խաբում և ինչի համար։ Ժողովուրդ ջան, յուրաքանչյուր հնարամիտ մարդ անվերջ կարող է մտածել իրավիճակ, թե ոնց կարող է ինքը խուսափել պատժվելուց, շրջանցել կարգավորումը և ասել՝ թղթերով ամեն ինչ նորմալ է: Հիմա հասկանանք, լավ հնարավոր է շրջանցել, հարցը՝ իմաստը»,-ասաց նա և նշեց, որ սա կառավարությունը անում է մարդկանց պաշտպանելու համար «Այո, աշխարհում 100 տոկոսանոց պատասխան չկա` դիմակը օգնում է, թե ոչ: Երկուշաբթի օրը առողջապահական, այդ թվում՝ գլոբալ կազմակերպություններն ասում են, որ օգնում է դիմակը, երեքշաբթի օրն ասում են` չէ, ոնց որ չի օգնում: Աշխարհում ոչ մեկ չգիտի, բայց փաստ է, որ կա շանս․ այս դիմակը կարող է օգնել փրկել մարդու կյանքը, հիմա ասում ենք՝ կրեք էդ անտերը, ունեցեք»,-ասաց նա:


Նախագծով սահմանված՝ բաց տարածքներում դիմակ չունենալու տուգանքի չափը 100 000-ից 10 000 դրամ իջեցնելու մասին Արարատ Միրզոյանը նշեց, որ համատարած 100 000 դրամ պատիժ կիրառելը տեղին չէ, համաչափ չէ, և բերվել է օրենքի նախագիծ, որտեղ տուգանքը սահմանվում է 10 000 դրամ: «Ինձ համար ակնհայտ էր առաջին վայրկյանից, որ սա վկայում է, որ կառավարությունն ունի մտադրություն` սկսել լայնորեն կիրառել այս պատիժը»,-ասաց նա:
Անդրադառնալով դիմակների գնին, Արարատ Միրզոյանն ասաց. «Ես կարծում եմ, որ դիմակների գներն, այո, կապ ունեն առաջարկ-պահանջարկի մասին տնտեսագիտական պնդումների հետ և մեր կառավարությունը պետք կտրուկ միջոցներ ձեռնարկ այս գները կարգավորելու և սահմանաչափեր սահմանելու համար, այլընտրանք ուղղակի չկա»:

Դիտվել է՝ 1145

Մեկնաբանություններ