Երևանի Նորքի տուն ինտերնատում ընդհանուր առմամբ 45 վարակակիր ունենք, որոնցից 28-ը տուն ինտերնատի աշխատակիցներն են, 17-ը` տարեցները՝ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
«17 տարեցներից 3-ի վիճակը լավ է սիմպտոմներ չունեն, մեկուսացված են տուն ինտերնատի տարածքում, մյուս 14-ը հոսպիտալացվել են, 3-ի վճակը այս պահին ծայրահեղ ծանր է գնահատվում»,- ասաց նա և նշեց, որ վարակված աշխատակիցները սիմպտոմններ չունեն և հյուրանոցներում են մեկուսացված: