Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է

Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է
19.05.2020 | 14:41

Համաշխարհային առաջնորդները, որոնք հավաքվել են պատմության մեջ առաջին անգամ առցանց ձևաչափով անցկացվող Առողջապահության համաշխարհային վեհաժողովի շրջանակում, կոչ են արել երկրներին միավորվել կորոնավիրուսի դեմ պայքարում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բացեց վեհաժողովը խիստ նախազգուշացմամբ:

Նրա կարծիքով, աշխարհի երկրները կբախվեն շոշափելի վախի ու անվտանգության բացակայության խնդրին, եթե մահացու վտանգավոր հիվանդությունը չկանգնեցվի բոլոր տեղերում: Գուտերեշն ընդգծել է, որ համավարակի հետևանքները կարող են ավելի կործանարար լինել:


«Մեր ուժերը պետք է գնահատել առողջապահական ամենաթույլ համակարգերով: Զարգացող աշխարհի պաշտպանությունն առատաձեռնության ու բարեգործության հարց չէ, այլ լուսավորյալ անձնական շահ: Գլոբալ Հյուսիսը չի կարող հաղթահարել COVID-19-ը, եթե միևնույն ժամանակ գլոբալ Հարավը չհաղթահարի»,- նշել է նա:

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ