Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵՄ-ն հաստատում է COVID-19 բուժող դեղամիջոցը

ԵՄ-ն հաստատում է COVID-19 բուժող դեղամիջոցը
19.05.2020 | 14:42

ԵՄ դեղորայքի վերահսկողության գործակալության ղեկավար Գիդո Ռասին ասել է, որ ամերիկյան «Գիլիդս» ընկերությունը ստացել է «Ռեմդեսիվիր» դեղը որպես COVID-19 բուժող միջոց կիրառելու նախնական արտոնագիր: Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը (EMA) արդեն իսկ խորհուրդ է տվել օգտագործել «Ռեմդեսիվիր»-ը՝ թույլ տալով դեղամիջոցը տրամադրել հիվանդներին նախքան դրա լիովին հաստատումը: ԵՄ օրենսդրությունը թույլ է տալիս դեղամիջոցը վաճառել մեկ տարով դաշինքի տարածքում նախքան անհրաժեշտ բոլոր տվյալների հրապարակումը դրա արդյունավետության և կողմնային ազդեցությունների վերաբերյալ: Բացի «Ռեմդեսիվիր»-ից, Ռասին նշել է, որ COVID-19- ը բուժող այլ միջոցներից են մոնոկլոնային հակամարմինների վրա հիմնված դեղամիջոցները, որոնք կարող են արգելափակել նոր կորոնավիրուսը: Վիրուսի բռնկումից հետո աշխարհի մի շարք երկրներում մեծ հետաքրքրություն առաջացավ «Ռեմդեսիվիր»-ի միջոցի նկատմամբ, քանի որ ներկայումս չկան հաստատված այլ բուժումներ կամ պատվաստանյութեր COVID-19- ի դեմ:

Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ