Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների շարքում յուրաքանչյուր 15-րդը բուժաշխատող է։ COVID-19-ը 189 բժշկի ու բուժքրոջ կյանք է խլել, պնդում է «Մեդիազոնա»-ի լրագրողական հետաքննությունը, որը հիմնված է պաշտոնական տվյալների վրա: Այս շարքում առանձնացվում է հատկապես Դաղստանը, որտեղ պաշտոնապես հաստատվել է չորս տանսյակ բուժաշխատողների մահը։ Մոսկվայի շրջանում մահացել է բուժանձնակազմի 16 ներկայացուցիչ, Սանկտ Պետերբուրգում`14։