Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Եթե այս տեմպը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10000 հազար, հունիսի 12-ին՝ 20 000 դեպք

Նիկոլ Փաշինյան. Եթե այս տեմպը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10000 հազար, հունիսի 12-ին՝ 20 000 դեպք
19.05.2020 | 22:55

Մենք բավականին մեծ պրոբլեմի առաջ ենք կանգնած այս պահին, և այդ պրոբլեմի պատճառն այն է, որ մենք բոլորս թերևս բավարար լրջությամբ չենք վերաբերվում կորոնավիրուսին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ քաղաքական ու քաղաքացիական պատասխանատվություն պետք է ցուցաբերի»,- նշեց վարչապետը` տեղեկացնելով, որ եթե այս տեմպը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10 000, հունիսի 12-ին՝ 20 000 դեպք, մահվան թվերը էականորեն կավելանան, որովհետև վերակենդանացման բաժանմունքներն ամբողջովին լցված կլինեն պացիենտներով, ու մարդկանց օգնություն ցույց տալ չեն կարողանա:


«Եթե մենք այս դինամիկան չկոտրենք, տեմպը չփոխենք, եթե չիջեցնենք կտրուկ այս դինամիկան, մենք իսկապես շատ լուրջ պրոբլեմների առաջ ենք կանգնելու, և ամեն օր մեզ մոտ տասնյակ, կարող է նույնիսկ հարյուրավոր մարդիկ են մահանալու: Ինչը նշանակում է, որ մենք ստիպված կլինենք կրկին մտցնել հնարավոր ամենախիստ սահմանափակումները: Բայց մենք հնարավորություն ունենք դա չանելու, և դա չանելու ձևը կրկին մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունն է»,- ասաց վարչապետը: Նա շեշտեց` այս օրերին էլ փողոցներում հանդիպել է մարդկանց, որոնք առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորության պահպանման շրջում ու զրուցում են, կոչ արեց դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել, ախտահանվել, ախտահանված սպասքից օգտվել:


Նիկոլ Փաշինյանն ընդգծեց` ավտոբուսներ, հասարակական տրանսպորտ առանց դիմակի պետք չէ մտնել. «Մենք կիրառելու ենք լուրջ միջոցներ, տուգանելու ենք և գանձելու ենք տուգանքները, որովհետև սա ազգային անվտանգության և կանոնները պահպանելու հարց է»:

Դիտվել է՝ 940

Մեկնաբանություններ