Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ամերիկան զանգվածային թեստավորում կանի

Ամերիկան զանգվածային թեստավորում կանի
19.05.2020 | 22:59

ԱՄՆ Վարակիչ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը նախատեսում է երկրով մեկ հետազոտություն անցկացնել` պարզելու, թե ինչպես է տարածվում նոր կորոնավիրուսը և ինչ ազդեցություն է թողնում իմունային համակարգի վրա:

Ուսումնասիրությանը կմասնակցի 325 000 մարդ, մասնագետները կպարզեն` նրանց օրգանիզմում կան հակամարմիններ, որքան երկար են պահպանվում, մարդու իմունային համակարգի արձագանքը փոխվում է ժամանակի ընթացքում: Հետազոտությունը կշարունակվի մեկուկես տարի, և հնարավորություն կտա գիտնականներին պատասխաններ ստանալ նոր կորոնավիրուսի վերաբերյալ հարցերին:

Դիտվել է՝ 1193

Մեկնաբանություններ