Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պուտինը մերժեց գազի փոխադրման միասնական սակագնի վերաբերյալ Հայաստանի և Բելառուսի առաջարկը

Պուտինը մերժեց գազի փոխադրման միասնական սակագնի վերաբերյալ Հայաստանի և Բելառուսի առաջարկը
19.05.2020 | 23:00

ԵԱՏՄ հեռավար գագաթաժողովի ժամանակ այսօր Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները բարձրաձայնել են միության շրջանակներում էներգակիրների գնի ձևավորման շուրջ տարաձայնությունները: Երևանը շեշտել է, որ միության միջև 2025-ի զարգացման ռազմավարությունում պետք է անպայման ներառել էներգակիրների ընդհանուր շուկայի ձևավորման հարցը:

ՌԴ նախագահն առաջարկել է հարցը հանել ռազմավարությունից, որն այսօր ԵԱՏՄ-ում ընդունվելիք հիմնական փաստաթուղթն է: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է. «Ինչպես նախկինում նշել եմ, էներգակիրների ընդհանուր շուկան, որում գործում են հավասարության սկզբունքները, պետք է դառնա մեր ինտեգրացիոն գործընթացների հիմքը, առանց դրա հնարավոր չէ որակական առաջխաղացումը, առանց դրա հնարավոր չէ ապահովել տնտեսության զարգացման հավասար պայմաններ բոլոր անդամ երկրների համար»: Փաշինյանը հավելել է, որ մինչև 2025-ի ռազմավարությունում պետք է անպայման նշվի էներգակիրների ընդհանուր գնի բանաձևը, որը կարելի է կիրառել փուլային տարբերակով: ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ միության անդամ երկու երկիր` Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում գազի գնագոյացման եվրասիական բանաձևը: Պուտինը համարում է, որ ԵԱՏՄ-ում գազի գնի միասնական բանաձևի կիրառման համար անհրաժեշտ է ինտեգրման մակարդակ, որն այսօր դեռ չկա: Նրա խոսքով` Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում գազի գնի ձևավորման ԵԱՏՄ երկրների ընդհանուր բանաձևը. «Նախագիծը հիմնականում համաձայնեցված է, բացառությամբ մեկ կետի, որը վերաբերում է գազի փոխադրման սակագներին, կա բանաձև, որին աջակցում են երեք երկրներ` Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը: Դրա էությունն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումները կարելի է որոշել ավելի ուշ` «ԵվրԱզԷսի» գազի ընդհանուր շուկայի ձևավորման շուրջ բանակցություններում: Այդ բանաձևը դեռևս չեն ընդունում մեր հայ և բելառուս գործընկերները»: ՌԴ նախագահը հավելել է, որ եթե Մինսկն ու Երևանը համաձայնեն այս բանաձևի հետ, ռազմավարության հաստատման ճանապարհին այլ խոչընդոտներ չէին մնա: Պուտինն ընդգծել է. «Եթե Հայաստանն ու Բելառուսը չփոխեն գազի սակագների ձևավորման վերաբերյալ դիրքորոշումը, տրամաբանական կլինի բացառել այդ կետը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագծից»:


Հայաստանի վարչապետը շեշտել էր, որ այդ կետի ներառումը ռազմավարության նախագծում անհրաժեշտ է: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջին շրջանում պարբերաբար հայտարարում է, որ բնական և տրամաբանական չէ, երբ Բելառուսն իր դաշնակից Ռուսաստանից գազ է գնում ավելի թանկ, քան այդ գազը Ռուսաստանից գնում են եվրոպական երկրները:

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ