Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բաց տարածքներում դիմակ չունենալը կտուգանվի 10 000 դրամով

Բաց տարածքներում դիմակ չունենալը կտուգանվի 10 000 դրամով
19.05.2020 | 23:04

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 87 կողմ ձայներով ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Վերանայվել է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելու հետևանքով սահմանված տուգանքի չափը՝ նախկինում եղած նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկ չափից (100․000- 250․000 դրամ) դառնալով նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափ՝ 10.000 հազար դրամ: Տուգանքը վերաբերում է միայն բաց տարածքներում դիմակ չունենալու հանգամանքին։ Բաց վայրերում դիմակ կրելու պարտադրանք չկա, մինդեռ դրա առկայությունը պարտադիր է, իսկ փակ վայրերում դիմակ չկրելու համար պատասխանատվություն կստանձնի տնտեսվարող սուբյեկտը։


Ըստ նախագծի հիմնավորման՝ բաց տարածքում դիմակի առկայությունը պարտադիր է, որպեսզի անձն անհրաժեշտության դեպքում բաց տարածքից փակ տարածք տեղափոխվելու ժամանակ ունենա դիմակ և փակ տարածքում կրի:
Պարետի որոշման համաձայն՝ մայիսի 25-ից դիմակ կրելը պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլև բաց վայրերում։
Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծում ամրագրվել է, որ տուգանքի չափը պիտի ունենա հետադարձ ուժ։ Օրենքը կկիրառվի նախկինում տեղաշարժման թերթիկ չունենալու հետևանքով 100 000-250 000 դրամ տուգանք կիրառված դեպքերի վրա։ Եռամսյա ժամկետում ոստիկանությունը կվերանայի դատական ակտերը և կսահմանի 10 000 դրամի չափով վարչական պատասխանատվություն։


Հետադարձ ուժը չի վերաբերի մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտած քաղաքացիներին։ Նրանց համար սահմանված տուգանքի չափը կմնա նույնը:

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ