ԱՄՆ իշխանությունները մշտապես ակնարկներ են անում և անհիմն հայտարարություններով հանդես գալիս՝ կորոնավիրուսով պանդեմիայի ֆոնին Չինաստանի հեղինակությունը խեղաթյուրելու համար, ասել է ՉԺՀ ԱԳՆ խոսնակ Չժաո Լիցզյանը:
«Ամերիկացի որոշ քաղաքական գործիչներ պետք է դադարեն իրենց խնդիրների համար ուրիշներին մեղադրել և աշխուժացնեն համագործակցությունը համաշխարհային հանրության հետ՝ միանալով համաճարակի դեմ պայքարին», - ասել է նա: Դիվանագետն ընդգծել է, որ Սպիտակ տունը պետք է ուշադրություն դարձնի ԱՄՆ տարածքում պանդեմիայի վերացմանը: