Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Չինացի գիտնականները նոր դեղամիջոց են ստեղծել կորոնավիրուսի դեմ, որը կարող է վերջ դնել համավարակին

Չինացի գիտնականները նոր դեղամիջոց են ստեղծել կորոնավիրուսի դեմ, որը կարող է վերջ դնել համավարակին
19.05.2020 | 23:09

Չինաստանի Պեկինգի համալսարանի մասնագետները նոր դեղամիջոց են փորձարկում, որը նրանց կարծիքով կարող է ոչ միայն բուժել կորոնավիրուսով վարակվածներին, այլև կարճաժամկետ իմունիտետ ձևավորել վիրուսից: Medical Express-ը հաղորդում է, որ բժիշկների խոսքով՝ լաբորատոր պայմաններում ստացված դեղամիջոցը կարող է անգամ վերջ դնել համավարակին:


Համալսարանի Գենոմիկայի նորարար կենտրոնի տնօրեն Սուննի Սիեն հայտարարել է, որ դեղամիջոցը հաջողությամբ փորձարկվել է կենդանիների վրա: Նրա խոսքով՝ դեղամիջոցն օգտագործում է մարդու իմունային համակարգի արտադրած չեզոքացնող հակամարմինները՝ կանխելու համար բջիջների վարակումը: Հակամարմինները մասնագետները վերցրել են արդեն իսկ բուժված 60 հիվանդների արյունից: «Հույս կա, որ այդ հակամարմինները կարող են վերածվել դեղի, որը վերջ կդնի համավարակին՝ անգամ առանց պատվաստանյութի»,- ասել է նա՝ հավելելով, որ դեղամիջոցը կարող է պատրաստ լինել ձմռանը կանխատեսվող կորոնավիրուսի նոր բռնկման ալիքի ժամանակ: Այժմ նախատեսվում է կլինիկական փորձարկում իրականացնել: Դեղը կփորձարկվի Ավստրալիայում և այլ երկրներում, քանի որ Չինաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը զգալիորեն ավելի քիչ են: ԱՀԿ-ն նախազգուշացրել է, որ պատվաստանյութի մշակումը 12-18 ամիս կարող է տևել:

Դիտվել է՝ 1227

Մեկնաբանություններ