Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում կորոնավիրուսով ասիմպտոմ հիվանդները կուղարկվեն տուն

Հայաստանում կորոնավիրուսով ասիմպտոմ հիվանդները կուղարկվեն տուն
19.05.2020 | 23:10

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսով վարակված հարյուրավոր քաղաքացիներ, որոնք ախտանշաններ չունեն կամ թեթև են տանում հիվանդությունը, կվերադառնան տուն և այլևս չեն մեկուսացվի հիվանդանոցներում ու հյուրանոցներում:

Նա նշել է, որ նման քաղաքացիների տնային հսկողությամբ զբաղվելու են քաղաքային պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների բուժաշխատողները: «Այս փոփոխությունը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն է, որն օրեցօր աճում է, իսկ երկրորդը՝ անախտանիշ դեպքերի վարման ռազմավարության փոփոխությունն է` մահճակալների և այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից»,-գրել է նա:
Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրել է, որ Առողջապահության ազգային ինստիտուտը իրականացնելու է կովիդ-դրական պացիենտների տնային պայմաններում վարման ընթացակարգերի լայնածավալ հեռավար դասընթացներ։


ԱԱՊ օղակի և հիվանդանոցային համակարգի կապը օպերատիվ պահելու համար ՀՀ ԱՆ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հիմնվելու է բժիշկների համար նախատեսված զանգերի կենտրոն, որտեղ կորոնավիրուսային հիվանդության բուժման ավելի մեծ փորձ ունեցող բժիշկ-մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն իրենց գործընկերներին թե մեթոդական հարցերի, թե կոնկրետ պացիենտների վերաբերյալ:

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ