Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Խորհրդարանի ավինյանական թևը կդառնա ինքնուրույն «խումբ»

Խորհրդարանի ավինյանական թևը կդառնա ինքնուրույն «խումբ»
20.05.2020 | 13:37

«Փաստը» գրում է. «Վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է տեղեկություն, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը վայր է դնելու պատգամավորական մանդատը:

Նա լարված հարաբերություններ ունի խմբակցության ղեկավարության հետ: «Փաստ» թերթի իշխանական աղբյուրները, սակայն, պնդում են, որ առավել հավանական է մեկ այլ սցենար: Նա չի հրաժարվի մանդատից, սակայն դուրս կգա խմբակցությունից: Նույն աղբյուրների պնդմամբ, այդ դեպքում նրան կմիանան մի քանի այլ «իմքայլականներ», կձևավորվի անկախ պատգամավորների ոչ ֆորմալ խումբ, որը փաստացի գործելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերահսկողության ներքո: Ստացվում է, որ, ըստ պտտվող լուրերի, խորհրդարանի ավինյանական թևը կդառնա ինքնուրույն «խումբ» (օրենքը պատգամավորական խմբի ձևավորում չի նախատեսում), որը կհամակարգի Ռուբեն Ռուբինյանը»:

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ