Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գեորգի Գախարիա. Մեզ այլևս արտակարգ դրություն և պարետային ժամ պետք չէ

Գեորգի Գախարիա. Մեզ այլևս արտակարգ դրություն և պարետային ժամ պետք չէ
20.05.2020 | 13:44

Վրաստանում մայիսի 22-ից չեղարկվելու է արտակարգ դրության ռեժիմը՝ այսօր հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան Կախեթիում լրագրողների հետ հանդիպմանը: Նա նշել է, որ երկրում կերկարաձգվեն որոշ սահմանափակումներ, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման կանխմանը: Վարչապետը քաղաքացիներին կոչ է արել նաև արտակարգ դրության չեղարկումից հետո պահպանել այդ միջոցառումներն ու հետևել մասնագետների խորհուրդներին:


«Մենք պետք է հասկանանք, որ մեր հաջողության գինը կհավասարվի զրոյի, եթե բոլոր սահմանափակումների անմտածված չեղարկմամբ վտանգի ենթարկենք երկիրը, յուրաքանչյուր քաղաքացու և երկրի տնտեսական վերածնունդը: Այդ իսկ պատճառով մեզ պետք են այդ սահմանափակումները, սակայն արտակարգ դրություն և պարետային ժամ պետք չէ»,- ասել է Գախարիան:

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ