Չինաստանում համավարակի իրավիճակի բարելավման համատեքստում արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները կարողացել են վերականգնել արտադրությունը 99,1 տոկոսով՝ հայտնել է Չինաստանի արդյունաբերության նախարար Մյաո Վեիը:
«Մայիսի 18-ի տվյալների համաձայն, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների արտադրության ծանրաբեռնվածությունը 99.1 տոկոս է, իսկ աշխատակիցների՝ աշխատատեղեր վերադարձի գործակիցը կազմում է 95.4 տոկոս: Ընդհանուր առմամբ, կարողացել ենք հասնել սովորական մակարդակին»,-հայտարարել է նախարարը: Նախարարի խոսքով, աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսի արագ տարածմամբ պայմանավորված, անորոշությունն ու անկայունությունը տարբեր ոլորտներում մեծացել է: Արտադրության ոլորտը դեռ բախվում է մեծ դժվարությունների, իսկ արդյունաբերության ու տնտեսության վերականգնման համար դեռ ժամանակ կպահանջվի: