Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Ադեկվադ» միաբանության մոտ 20 աջակից բերման է ենթարկվել ոստիկանության մոտից

«Ադեկվադ» միաբանության մոտ 20 աջակից բերման է ենթարկվել ոստիկանության մոտից
20.05.2020 | 22:42

«Ադեկվադ» միաբանության անդամներից մոտավորապես 20 հոգի բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, լրագրողների հետ զրույցում ասաց միաբանության ներկայացուցիչ Լիլիթ Թումանյանը։


«Պաշտոնական բացատրությունն այն է, որ չեն ենթարկվել պարետի որոշմանը, բայց ես տեղյակ եմ, որ միաբանության անդամները պահպանել են սոցիալական հեռավորույթուն։ Չի եղել որևէ խախտում, հակառակը, ոստիկաններն են ավելի շատ», - ասաց Լիլիթ Թումանյանը։
«Իրականում սոցիալական հեռավորության պահպանումը և, առհասարակ, արտակարգ դրության ռեժիմի պահպանումն արվում է բացառապես որպես քաղաքական մահակ։ Ընտրողական մոտեցում է ցուցաբերվում, որովհետև հիմա Կասկադում, եթե զբոսնեք, կտեսնեք ավելի շատ մարդ ավելի փոքր տարածքում։ Խնդիրը և դրդապատճառները քաղաքական են», - ասաց Լիլիթ Թումանյանը։


«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին միաբանությանը դեռևս անհայտ գործի շրջանակում բացատրություն տալու:

Դիտվել է՝ 940

Մեկնաբանություններ