Ռուսաստանում կորոնավիրուսի իրավիճակն աստիճանաբար կայունանում է, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Այսօր առաջին օրն է, երբ դուրս գրվածների թիվն ավելին է, քան վարակվածներինը: Դա լավ նորություն է, և, հնարավոր է, մենք անցում ենք կատարում առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության բարձր կետից: Դա ցույց է տալիս, որ իրավիճակն աստիճանաբար կայունանում է՝ հատկապես Մոսկվայում, որն առաջինը բախվեց նոր վարակին», - ասել է ՌԴ կառավարության ղեկավարը: Նա ավելացրել է, որ սա թույլ կտա թեթևացնել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը:
Վարչապետը նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում 164 000 մահճակալ են առանձնացրել, 24 000՝ 700-ն ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում: