Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուսական գազը կորցնում է պահանջարկը Թուրքիայում

Ռուսական գազը կորցնում է պահանջարկը Թուրքիայում
20.05.2020 | 22:46

Մարտի վերջին Թուրքիային ռուսական գազի մատակարարումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 7 անգամ՝ գրում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Դաշնային մաքսային ծառայության տվյալներին:


2019-ին Ռուսաստանը Թուրքիային մատակարարել է 1,418 միլիարդ խորանարդ մետր հումք, իսկ 2020-ին՝ 210 միլիոն խորանարդ մետր: 2018-ի համեմատությամբ մատակարարումները նվազել են 14 անգամ: Թուրքիայից ռուսական գազի նկատմամբ հետաքրքրության անկումը պայմանավորված է հեղուկացված բնական գազի մատակարարման կտրուկ աճով։

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ