ԱՄՆ ՌԾՈՒ-ն սպառնացել է ուժ կիրառել Արաբական ծովում, Պարսից և Օմանի ծոցերում ամերիկյան ռազմանավերին 100մ-ից մոտ եկողների նկատմամբ:
Զգուշացմանը նախորդել են ամերիկյան և իրանական նավերի մասնակցությամբ միջադեպերը: Հայտարարությունը հրապարակել է ԱՄՆ հետախուզական ազգային գործակալությունը: «Վերջերս գրանցված իրադարձությունների հետ կապված՝ անվտանգության բարձրացման, անորոշությունը նվազագույնի հասցնելու և սխալ հաշվարկների հավանականությունը նվազեցնելու նպատակով, միջազգային ջրերում և նեղուցներում ԱՄՆ նավատորմի նավերից պետք է առնվազն 100 մետր հեռավորություն պահպանվի։ ԱՄՆ ՌԾՈՒ նավերին 100 մետրից մոտ գնացած ուժերը կարող են որպես սպառնալիք դիտարկվել, և նրանց նկատմամբ կարող են օրինական պաշտպանական միջոցներ ձեռնարկվել», - ասվում է հայտարարությունում: