Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արմեն Աշոտյան. Նիկոլ Փաշինյանը, ինչպես սատանան սխտորից, վախենում է ցանկացած ընդդիմադիր հավաքից

Արմեն Աշոտյան. Նիկոլ Փաշինյանը, ինչպես սատանան սխտորից, վախենում է ցանկացած ընդդիմադիր հավաքից
20.05.2020 | 22:48

Կեսօրին բերման են ենթարկվել տասնյակ ակտիվիստներ «Ադեկվադ» միաբանությունից և այլ հասարակական նախաձեռնություններից, կուսակցություններից: Նրանց թվում են նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ, այդ թվում՝ կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:


«Խոսել բերման ենթարկման իրավական հիմքերի մասին, ուղղակի ծիծաղելի է: Բոլորդ ապրում եք մայրաքաղաքում և տեսնում եք, որ այսպես կոչված արտակարգ դրությունը բացարձակ որևէ մեկի վեջը չի: Եվ ահա այս համատարած բարդակի դեպքում , որը կառավարությունն ու պարետատունը չեն հաջողել կարգավորել այս երկու ամսում, միայն քաղաքական ու քաղաքացիական ազատություններ են հսկվում և ճնշվում այս իշխանությունների կողմից:
Պարետատան ու կառավարության գործունեությունը կարանտինի ամբողջ ընթացքում խայտառակ է եղել: Խայտառակություն է եղել վերից վար: Դրա մասին են վկայում ամեն օր մի քանի հարյուր նոր հիվանդների մասին տեղեկությունները: Հայաստանը, ցավոք սրտի, դառնում է սև ռեկորդակիր, բացառիկ երկիր և կառավարություն, որի արտակարգ դրությունն ավելացրել է հիվանդների քանակը:


Կյանքի են կոչվում մեր ամենահոռետեսական կանխատեսումները, որ արտակարգ դրությունը բացառապես պահպանվել է, որպեսզի ճնշվեն քաղաքացիական և քաղաքական ազատությունները: Հասկանում եք, որ Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ է: Նրա երեկվա հիստերիկ լայվը դրա մասին էր նաև: Նա հասկանում է, որ հարյուր հազարավոր քաղաքացինրի ակնկալիքները չի բավարարել: Եվ հիմա նա, ինչպես սատանան սխտորից, վախենում է ցանկացած ընդդիմադիր հավաքից: Սա է պատճառը, որ այս առաջին իսկ դեպքով փորձում է վախեցնել մարդկանց, որպեսզի չհանդգնեն հավաքվել և դժգոհություն հայտնել: Այս կառավարությունը պատասխան է տալու, որ փոխանակ պայքարեր վիրուսի դեմ, պայքարում է մարդկանց դեմ:
Այս միջադեպի մասին տեղյակ կպահվեն նաև այն միջազգայի կառույցները, որոնց հետ ՀՀԿ-ն աշխատում է», - ասաց Արմեն Աշոտյանը:

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ