Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գաբրիել Բալայան. Եթե ադրբեջանական զորավարժությունները սպառնալիք լինեն

Գաբրիել Բալայան. Եթե ադրբեջանական զորավարժությունները սպառնալիք լինեն
20.05.2020 | 22:49

Հայաստանի և Արցախի անվտանգությանը, կանխարգելիչ միջոցներ կձեռնարկվեն
Այս ծավալի զորավարժությունն առանց պլանավորելու, ես կարծում եմ՝ հնարավոր չէր անել, ես չեմ բացահայտի մենք ունեցե՞լ ենք, թե ոչ տեղեկատվություն, որ զորավարժություն են անցկացնելու, իրականում որովհետև դա էլ շատ հետաքրքիր կլինի հակառակորդի համար, այն չհայտարարված էր՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի զորավարժություններին: «Կան միջազգային պարտավորություններ, երբ Ադրբեջանի Հանրապետությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և համապատասխան պայմանագրերին միացած երկիր, պարտավորություններ ունի, որոնք պետք է իրականացնի: Բայց մենք արդեն սովոր ենք հակառակորդի նման գործելաոճին: Այդ զորավարրժությունը որևիցե լարվածություն հայկական սահմանների՝ ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ էլ Արցախի Հանրապետության համար չի առաջացրել»,- ասաց նա: Բալայանի խոսքով՝ եթե զգան, որ ՀՀ կամ ԱՀ անվտանգությունը նրանց գործողությունների կամ զորավարժությունների արդյունքում սպառնլիք կլինի, անմիջական և կանխարգելիչ միջոցներ տեղում կձեռնարկվեն առանց վարանելու:

«Կարծում եմ՝ միջազգային հանրությունը դրա մասին քաջատեղյակ է, քանի որ մնենք նախօրոք հայտարարել ենք: Նորից եմ ասում՝ անհանգստանալու կարիք չկա, այդ գործելաոճը քանի տարի է արդեն գնում է, և մենք դրան պատրաստ ենք, որոշակի փոփոխություն մեր մարտական պարտականության կրման վրա չկա, իհարկե, զգոնությունն ավելի բարձացրել ենք, բայց որևիցե արտակարգ միջոցառում որպես այդպիսին չենք ձեռնարկել, որովհետև մենք ամեն ինչ միշտ սպասում ենք հակառակորդից»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ