Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄԷ-ն հայտնում է կորոնավիրուսը լազերների միջոցով հայտնաբերելու արագ մեթոդի մշակման մասին

ԱՄԷ-ն հայտնում է կորոնավիրուսը լազերների միջոցով հայտնաբերելու արագ մեթոդի մշակման մասին
20.05.2020 | 22:52

Աբու Դաբիի ֆոնդային բորսայում ցուցակված International Holdings ընկերության (IHC) բժշկական հետազոտական մասնաճյուղ համարվող «Quaint Liz» լաբորատորիան մայիսի 20-ին հայտարարել է կորոնավիրուսի հայտնաբերման նոր մեթոդ մշակելու մասին, որը հնարավորություն կտա վայրկյանների ընթացքում խմբային ստուգումներ անցկացնել՝ աննախադեպ ընդլայնելով հետազոտությունների քանակը՝ տեղեկացրին Հայաստանում ԱՄԷ դեսպանությունից։ «Նոր տեխնոլոգիայի կիրառումը կբարձրացնի Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքը՝ որպես հետազոտությունների, նորարարությունների և տեխնոլոգիաների միջազգային կենտրոն, երբ աշխարհի գիտնականները մրցակցում են՝ մշակելու ամենաարագ և ճշգրիտ մեթոդը կորոնավիրուսով վարակված հիվանդների համար:
Այս տեխնոլոգիան մասնագետներին հնարավորություն կտա իրականացնել մեծ մասշտաբով թեստավորումներ` ամրապնդելով դեպքերին հետևելու ունակությունը և նվազեցնելով հիվանդության բռնկումները։


Առողջապահության և համայնքների պաշտպանության նախարար Աբդուլ Ռահման բեն Մուհամադ ալ Օուիսը նշել է․ «Մենք հետաքրքրությամբ հետևում ենք կորոնավիրուսի հաղթահարմանը, նրա վաղ ու արագ հայտնաբերմանը վերաբերող բոլոր նորամուծություններին և զարգացումներին: Եվ ընդունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կարող են օգտագործվել վիրուսի տարածումը կանխելու համար»: Նա ավելացրել է, որ առողջապահության պատասխանատուները հետևում են Քվանտ Լիզ լաբորատորիայում այդ սարքավորումների ստուգման առաջընթացին` հույս հայտնելով, որ սա արդյունավետ տեխնոլոգիական նորամուծություն է և կարող է ավելի լավ պաշտպանություն ապահովել հասարակության համար: Լաբորատորիայի հետազոտողների խմբի ղեկավար, դոկտոր Պրոմադ Կումարը, որ վերջին ամիսների ընթացքում ուսումնասիրում և վերլուծում էր վիրուսով վարակված արյան բջիջների կառուցվածքի փոփոխությունները, նշել է. «Այդ գործիքը, որն օգտագործում է էլեկտրոնային մանրադիտակ, թույլ կտա հետազոտությունները կատարել զանգվածային մասշտաբով եւ արդյունքները թողարկել վայրկյանների ընթացքում»:


Արհեստական բանականության և ամպային հաշվարկի առաջատար «Quaint Liz» լաբորատորիան կիրառել է G42-ի տեխնիկական գիտելիքները` ամրապնդելու լազերային ծրագիրը մարդկային կարողությունները գերազանցող եղանակով:
Գիտական հետազոտությունների իրականացումը և մարդկանց բարեկեցության հասնելուն ուղղված գիտական նորամուծություններին և գյուտերին խրախուսելը ԱՄԷ-ի կառավարության կողմից 2018 թվականի փետրվարին հայտարարված առաջադեմ նորարարությունների ազգային ռազմավարության ամենակարևոր հիմնասյուներից է, որտեղ ռազմավարությունը նաև ենթադրում է համագործակցություն միջազգային ինստիտուտների և առաջատար միջազգային ընկերությունների հետ, որոնք մասնագիտացված են նորարարության բնագավառում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ